Սա բարոյական հաղթանակ է․ Արցախի ԱԳՆ-ն՝ Բայդենի հայտարարության մասին
Սա բարոյական հաղթանակ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի գործածմանը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը. նա Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանն արժանի գնահատական է տվել։
«Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»,- ընդգծվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".