Բոլորը հին են, այդ թվում՝ գործող իշխանությունը․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ոչ մեկին «չի քցելու», իշխանության հետ պայմանավորվածությունները չի խախտելու և ԱԺ-ում վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ առավոտից, ինչ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, տարբեր ուժեր հայտարարություններ ու կոչեր են հնչեցնում, որ եթե խորհրդարանական ուժերը չօգտվեն հնարավորությունից ու վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն, չկանխեն արտահերթ ընտրությունները, ապա ազգադավ են ու դավաճան։
«Մենք բան ենք պայմանավորվել։ Մենք խոսք ենք տվել, որ մենք չենք խոչընդոտելու խորհրդարանի արձակմանը, որպեսզի լինեն ընտրություններ․․․ Ոչ մի ճնշում չի աշխատելու մեզ վրա, անհնար է մեզ ճնշել, ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, հետևաբար չենք պաշտպանելու որևէ մեկի առաջադրումն ու չենք առաջադրելու որևէ մեկին»,- նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակը խաղաղության, հանդարտության, համերաշխության և միասնության մթնոլորտի վերականգնումն է։
Շեշտում է՝ իրենց կուսակցությունը չի աջակցելու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի, որևէ կերպ չի էլ աջակցելու, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին իշխանություններից որևէ մեկը վերադառնա։ Հավելում է՝ ոչ թե նախկին, այլ հին են բոլորը, այդ թվում՝ ներկա իշխանությունները։
Մարուքյանն ընդգծում է՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու բոլոր մնացած միջոցները փորձարկվել են վերջին վեց ամիսների ընթացքում, միակ տարբերակն արտահերթ ընտրությունների գնալն էր։
«Առաջ քֆուր էին դնում, որ ով համաձայնի ընտրություններին մասնակցել, եսիմ ինչ ա, հայաստանյան քաղաքական մշակույթ է, մեկ էլ տեսնեմ՝ քֆուր դնող ուժերն իրենք են առաջինը հայտարարում, որ մասնակցելու են։ Դուք ձեր վրա քֆու՞ր եք դնում։ Հիմա էլ քֆուր եք դնում, որ ով որ չտապալի պառլամենտը ցրելը․․․ Չի աշխատելու, չենք կարողանալու երկիրը նորից բերել ցնցումների վիճակի»,- նշում է Մարուքյանը։
Նկատում է, որ երբ հայտարարվեց ընտրությունների մասին, երկիրը խաղաղվեց, բայց դա հարաբերական անդորր է, իրականը անդորրը կարող է գալ ընտրություններով, երբ իրար հայհոյող խմբերը դուրս կշպրտվեն քաղաքական գործընթացներից։
Մարուքյանի կարծիքով՝ այս ընտրություններից է կախված նաև ՀՀ բնակչության՝ Հայաստանում ապրելու հարցը։ Վստահ է, որ եթե չլինի երրորդ տարբերակը և վերընտրվի Նիկոլ Փաշինյանը կամ «իրեն սարքած օպոնենտները» հաջողություն ունենան, մեծ արտագաղթ է սպասվում։ Հավատում է, որ այդ արտագաղթը հնարավոր է կանխել գալիք ընտրություններով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.