Ոստիկանությունում Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ոստիկանությունում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշելով, որ քրեական գործը հարուցվել է փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։
Մասնավորապես, փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի վարչությունում Հովսեփյանի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Հովսեփյանի դեմքին նաև վնասվածքներ են եղել, նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։ Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախապատրաստվող նյութերի շրջանակներում Մենուա Հովսեփյանը հրավիրվել է ՀՔԾ և բացատրություն տվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.