Последние новости

Իշխանությունը բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ. Մանվել Փարամազյան

Սյունեցիների պահանջը հետևյալն է՝ գտնել կարող ուժեր, որոնք կարող են լուծումներ առաջարկել այս հետևանքները վերացնելու համար։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Ադրադառնալով համացանցում շրջանառվող տեսանյութին, ըստ որի՝ հայկական կողմը Սյունիքում ռազմավարական դիրքեր է զիջում հակառակորդին, Մանվել Փարամազյանը նկատեց՝ պետք չէ հակառակորդի հետ նոր ծանոթանալ.

«Դեկտեմբերի 17-ին երբ հայկական կողմին ժամանակ տվեցին, որ լքենք մեր դիրքերը, այն ժամանակվանից շահեկան դիրքերը զիջեցինք թշնամուն։ Մենք չէինք զիջի, եթե չհայտնվեինք անօգնական վիճակում։ Այսօր էլ թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքի և կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ այս իշխանությունը բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ։ Եթե չլինի Սյունիքը, ապա ՀՀ-ի վրա կարող ենք տապանաքար դնել»,-ասաց Քաջարանի քաղաքապետը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ