AntiFake.am․ 204 միլիոն դոլարի պարգևավճար՝ Փաշինյանի իշխանության օրոք
AntiFake.am-ը հրապարակել է պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում տրամադրվող պարգևավճարների վերաբերյալ հերթական տեղեկատվությունը։
Այս հրապարակմամբ ներկայացվում է, թե որքան պարգևավճար են ստացել պետական տարբեր կառույցների աշխատակիցները 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, և որքան է կազմել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պարգևավճարների ընդհանուր չափը՝ սկսած 2018 թվականից։
Տվյալները մշակվել են պաշտոնական հարցումներց ստացված պատասխանների և Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից ստացված տեղեկությունների հիման վրա։
2020 թվականին պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 37,726,518,339 դրամ, որը համարժեք է 78.6 միլիոն ԱՄՆ դոլարին։
Մեկ միլիարդից ավելի չափով պարգևավճարներ բաժանվել են 8` մեծամասամբ ուժային կառույցներում։ Պարգևատրումների ամենամեծ չափը բաժին է ընկել Ոստիկանությանը՝ 9,440,069,160 դրամ, որին հաջորդում է Պետական եկամուտների կոմիտեն՝ 6,596,396,100 դրամով։ Ազգային անվտանգության ծառայությունում պարգևատրվել են 3,085,119,370 դրամի չափով, Դատական դեպարտամենտում՝ 2,148,554,350 դրամի չափով, Արտակարգ իրավիճակների նախարարությունում և փրկարարար ծառայությունում միասին պարգևատրվել են 2,110,431,950 դրամի չափով։ «Միլիարդատերների» ցանկում է նաև Վարչապետի աշխատակազմը՝ 1,634,215,530 դրամ պարգևատրումների չափով։ Ցանկը եզրափակում են Քննչական կոմիտեն՝ 1,398,243,200 և ԱՆ Քրեակատարողական ծառայությունը՝ 1,171,096,310 դրամի չափերով։
Քիչ չեն պարգևատրումները եղել նաև Դատախազությունում՝ 909,664,420 դրամ։ Իսկ Ազգային ժողովում պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պագևատրվել են 551,319,770 դրամի չափով։ Հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետարանում և վարչական շրջաններում պագևատրումները կազմել են 295,563,645 դրամ, ինչը անհամեմատ քիչ է կառույցում նախորդ տարվա պարգևատրումների չափից։
Կորոնավիրուսային համաճարակի և 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների պայմաններում պետական ապարատում միայն այս տարվա առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ 10 միլիարդ 5 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել։ Իսկ 2020 թվականին՝ թվարկված աղետների պայմաններում, շուրջ 3 միլիարդ դրամով ավելի շատ պարգևավճար է հատկացվել, քան նախորդ՝ 2019 թվականին, որի ընթացքում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 34,759,381,910 դրամ: Իսկ 2018 թվականին մայիսի 9-ից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստանձնելուց ի վեր, պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 15,744,577,969 դրամ։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հատկացվել է 98 միլիարդ 271 միլիոն դրամի պարգևավճար, որը համարժեք է ավելի քան 204 միլիոն ԱՄՆ դոլարին։շ, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.