Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսին առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է «Ակոսը»։ Օրինագծով առաջարկվում է նաև ցեղասպանության պատասխանատուների անունները ջնջել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում:
Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությունը կոչվի իրական անունով։ Նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության:
Նշենք, որ Կարո Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,-նշել էր Փայլանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.