ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի
ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, մենք իշխանության դաշտում չենք խաղա, ոչ մի դեպքում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Չգիտես ինչու, բոլորը մոռանում են, որ իշխող ուժն ունի 83 պատգամավոր։ Երբ ասում են, որ պառլամենտական ընդդիմությունը թող անպայման թեկնածու առաջադրի, իրենք մոռանում են շատ կարևոր մի բան, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական «իրավունք» վերընտրվելու իր 83 պատգամավորների կողմից, բայց այդ պարագայում մեկ տարվա ընթացքում գոյություն չունի իրավական ոչ մի լծակ, որ օրինակ, նրան անվստահություն հայտնեն կամ էլ ինչ–որ պահանջներ դնեն։ Պառլամենտական քաղաքական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում, իշխանության ձեռքերը կարձակվեն, որ անեն այն ամենը՝ ինչ ուզում են»,– ընդգծեց Արման Աբովյանը։
Անդրադառնալով ընտրություններին իշխանությունների կողմից հնարավոր վարչական ռեսուրս օգտագործելուն, ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ «իրավիճակը բոլորի համար ծանր է լինելու»։ Աբովյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունները կգնան վարչական ռեսուրս օգտագործելու ճանապարհով։
«Որովհետև ես գիտեմ, որ գեղեցիկ արտահայտությունները չեն աշխատելու»,– նշեց նա։
Արման Աբովյանը նշեց նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, նա էլ լինելու է վարչապետի թեկնածուն։
«Մենք գնում ենք հաղթելու»,– ընդգծեց Աբովյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 14:53
Таксистам Армении простят около $3,5 млн задолженностей по ранее действовавшим пошлинам. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.
-
2025-07-31 14:52
Снос памятника живописцу-маринисту Ивану Айвазовскому в Степанакерте — акт вандализма, заявил автор монумента народный художник РФ Салават Щербаков.
-
2025-07-31 14:33
Ожидаемыми отключениями электроэнергии, воды и газа нас готовят к темной и холодной зиме. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Степан Даниелян.
-
2025-07-31 13:24
Территориальная целостность, суверенитет и юрисдикция Армении, конечно, не могут быть переданы в аутсорсинг, а управление железными дорогами, трубопроводами и линиями электропередач – да. Об этом на своей странице в «Facebook» написала пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян.