ԵՄ-ն ընդդեմ «AstraZeneca»–ի. գործը կարող է հասնել դատարան
Եվրամիությանը պատվաստանյութ մատակարարելու պայմանագրի կատարումը խախտելու համար Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) իրավական ընթացակարգ է սկսել «AstraZeneca» ընկերության դեմ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հանձնաժողովն անցած ուրբաթ իրավական ընթացակարգ է սկսել «AstraZeneca»-ի դեմ ՝ կապված պայմանագրերի խախտումների հետ։ Պայմանագրի մի շարք դրույթներ չեն իրականացվել, ընկերությունը չի կարողացել հուսալի ռազմավարություն մշակել` պատվաստանյութի մատակարարումը ժամանակին իրականացնելու համար։ Հանձնաժողովը գործում է ինչպես սեփական, այնպես էլ 27 անդամ պետությունների անունից»,–Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ ներկայացուցիչը։
Նա հստակեցրել է, որ ԵՄ-ի բոլոր պետություններն աջակցել են այդ քայլին, և այս պահին ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի պատվաստանյութ արտադրողը կատարի մատակարարման իր պարտավորությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելը պլանավորում է մինչև ամռան կեսերը պատվաստել ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսին, սակայն այդ պլանները կարող են խափանվել մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով։ Մատակարարումների խնդիրներ են առաջանում մասնավորապես «Pfizer/BioNTech», «Moderna» և «AstraZeneca» ընկերությունների հետ կապված, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.