Որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը
Հայկական ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման արդյունքում կայանում վթարի ռիսկերը կնվազեն մինչև տոկոսի միլիոներորդական մասը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կայանի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։
Հարևանների կողմից հայկական ԱԷԿ-ի հասցեին հայտարարություններ միշտ էլ հնչել են և միշտ էլ հնչելու են, անվտանգության ինչ մակարդակի էլ լինի Հայաստանի ատոմակայանը։ Եթե կարճ՝ ապա կարելի է հղում անել ՄԱԳԱՏԷ-ի կարծիքին, որի փորձագետները պարբերական մշտադիտարկում են իրականացնում կայանում և աջակցում են շահագործման ժամկետի երկարացման Հայաստանի ծրագրին։ Բնականաբար, այդ գնահատականը հենց այնպես չի տրվել, այլ խիստ մանրամասն վերլուծության արդյունքում, որը բացառում է ցանկացած կողմնապահություն։
Մեծամորի ատոմակայանը կառուցված է ՋՋԷՌ նախագծով (ջրաջրային էներգետիկ ռեակտոր), բայց առաջին սերնդի տեխնոլոգիայով (հաշվի առնելով, որ կայանը սկսել են նախագծել դեռևս 60-ականների վերջին)։ Բայց անցած տասնամյակների ընթացքում խորհրդային, ապա նաև հայ և ռուս մասնագետները հսկայական ծավալի աշխատանք են կատարել անվտանգության մակարդակն ավելացնելու համար։
Վթարին պատրաստ լինելու ցուցիչներից մեկը ռադիոակտիվ գոտում խողովակի պատռման ժամանակ ռադիոակտիվ նյութերի արտանետումը մթնոլորտ կանխելու հնարավորությունն է: Նախկինում կայանը պատրաստ էր վթարի չեզոքացմանը 32 մմ տրամագծով պատռման դեպքում, հիմա ամրության պաշարը բարձրացվել է մինչև 200 մմ:
Ինչ վերաբերում է ռեակտորի ակտիվ գոտու վնասման հավանականությանը՝ կայանը մոտենում է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկած ցուցանիշներին (1-ը բազմապատկած 10-ի -6 աստիճանով, այսինքն՝ տոկոսի 1/1 000 000 մասը)։ Արդիականացման աշխատանքների ավարտից հետո կայանը անվտանգության նոր մակարդակի կհասնի։
Մշակվում է նաև «պոստ-ֆուկուսիմա» փուլի հետնախագծային վթարների պատրաստվածությունը։ Ջրհեղեղի վտանգ, ինչպես Ֆուկուսիմայում էր, Մեծամորի ԱԷԿ-ում, իհարկե, չկա։ Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, ապա դրա ամրապնդման աշխատանքները հաստատվել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների կողմից։
Օրերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշում է ընդունել ԱԷԿ-ի սպասարկման ժամկետը 2026 թ․-ից հետո երկարացնելու հնարավորություններն ուսումնասիրող հայ-ռուսական աշխատանքային խումբ ստեղծելու մասին (հիմա 2026թ․-ը դիտարկվում է որպես կայանի աշխատանքի վերջնաժամկետ, սակայն վերանորոգման աշխատանքների արդյունքում դրա աշխատանքային ռեսուրսը կարող է աճել):
«Մենք պետք է համագործակցենք ռուս գործընկերների հետ կայանի, այսպես կոչված, միջուկային կղզու, այսինքն՝ ռեակտորի, շոգեգեներատորի, ճնշման կոմպենսատորի, հիմնական խողովակաշարների հաշվարկային հիմնավորում կազմելու հարցում։ Այս առումով մենք, կարելի է ասել, «դատապարտված» ենք Ռուսաստանի հետ սերտ համագործակցության»,-ընդգծեց Սևիկյանը։
Այժմ Մեծամորի ԱԷԿ-ում կապիտալ վերանորոգում է ընթանում՝ դրա ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով։ Դրա կարևորագույն փուլերից մեկը ռեակտորի պատյանի թրծումն է։ Աշխատանքների նախագծի վրա աշխատում են Կուրչատովի ինստիտուտի և «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության մասնագետները։ Եթե աշխատանքի արդյունքում պատյանի ամրությունը բավականաչափ ավելանա, ապա ռեակտորը (ուստի նաև ամբողջ կայանը) կկարողանա ավելի երկար ժամանակ ծառայել (թե որքան՝ կպարզի աշխատանքային խումբը):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.