Ադրբեջանցիները նահանջել են
Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:
Նրա խոսքով՝ իմանալով իրողության մասին և տեղեկացնելով երկրի ղեկավարությանը՝ ինքն անձամբ է մասնակցել բանակցություններին:
«Խնդրի մասով բանակցել ենք հայկական զինված ուժերի սպայակազմի, ադրբեջանցիների և Նոր Ղազանչի գյուղում տեղակայված ռուս խաղաղապահների հետ: Թշնամին պատճառաբանում է, որ դրանք իրենց պատմական հողերն են, ինչին հակառակ՝ պատասխանեցինք, որ այս տարածքները հայկական պատմական հողեր են:
Ղեկավարության միջամտությամբ՝ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ են տվել: Ի դեպ, նշեմ, որ հունվարին նման անհաջող դեպք ևս գրանցվել է. գյուղացիները հողերի մշակմամբ զբաղվելու ժամանակ էին նկատել»,- տեղեկացրել է Հ. Բախշիյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:30
После телефонного разговора с Трампом президент России Владимир Путин вышел к журналистам и сообщил, что разговор длился более 2 часов. Он назвал разговор с Трампом содержательным, откровенным и весьма полезным. Трамп отметил, что Россия выступает за мирное урегулирование кризиса на Украине, добавил Путин.
-
2025-05-20 05:26
ООН приветствует состоявшийся телефонный разговор между президентом России Владимиром Путиным и американским лидером Дональдом Трампом. Об этом заявил на брифинге в ответ на вопрос корреспондента ТАСС официальный представитель главы всемирной организации Стефан Дюжаррик.
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.