Երիցյան․ Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է
Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը համարվում է ցածր, փողերի լվացման ռիսկը` միջինից ցածր։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը` վկայակոչելով ռիսկերի ազգային գնահատման համակարգի մեթոդաբանությամբ կատարված վերլուծության արդյունքները։
«Մի 18 կատեգորիաների միջոցով գնահատվում ու վերլուծվում են այդ ռիսկերը լուրջ մեթոդաբանության հիման վրա` կախված նախորդող հանցագործություններից, դրանց միջազգային տարածվածությունից և ՀՀ տարբեր տեսակի կապերից ելնելով։ Այս գնահատականներով Հայաստանում, միջազգային համադրումներով, բարվոք վիճակ է»,– ասաց Երիցյանը։
Այդուհանդերձ, Հայաստանը խստացնում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունը։
Համապատասխան օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն այսօր քննարկվել են ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ու առաջիկայում կընդգրկվեն ԱԺ նիստերի օրակարգում։
ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտնեց, որ փոփոխությունը պայմանավորված է ԵԽ–ի Մանիվալի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հանձնախմբի կղմից Հայաստանին տրված հանձնարարականներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).