Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ՍԴ-Ն ՊԵՏՔ Է ԱՄՓՈՓ ՄԵԿՆԱԲՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Նա, սակայն, հայտարարեց, թե այս ընթացքում կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։
Սահմանադրության համապատասխան դրույթները, որոնք վերաբերում են վարչապետի հրաժարականի գործընթացին, մասնագիտական դաշտում տարակարծության տեղիք են տվել։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը կարծում է՝ ճիշտ կլիներ այս իրավիճակը հաշվի առնելով՝ համապատասխան մարմինները, որոնք ունեն նման հնարավորություն ու լիազորություն, դիմեն Սահմանադրական դատարան՝ հարցին մեկնաբանություն տալու նպատակով։
«Միակ մարմինը, որ այս հարցին կարող է վերջնական ամփոփ մեկնաբնություն տալ, դա ՍԴ-ն է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մելոյանի խոսքով՝ Սահմանադրության տառացի մեկնաբանությունից բխում է, որ հնարավորություն ստանում է հրաժարականի պարագայում շարունակել պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար, բայց մասնագետների մի մասն էլ գտնում է, որ հրաժարականը պետք է հիմք հանդիսանա, որ վարչապետը դադարեցնի լիազորությունը, որովհետև հրաժարականի պայմաններում անձամբ նա է ներկայացնում հրաժարական, ինչի արդյունքում լիազորությունները պետք է դադարեցվեն, բայց կառավարությունը պետք է շարունակի պաշտոնավարել։
«Ամեն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանին հղում կատարենք, երեք տարի առաջ ինքը հանդես եկավ հայտարարությամբ, թե իրենց իրավաբանները վերլուծություն են կատարել ու այդ պահին հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանը իրավունք չունի հրաժարականի պարագայում հանդես գալ որպես վարչապետի պաշտոնակատար։ Նույնիսկ նա պնդեց, որ կառավարությունը ևս պետք է դադարեցնի լիազորությունները», - ասաց Մելոյանը։
Սահմանդրագետը պնդեց՝ հաշվի առնելով այն իրավական վակխանալիան, որ այս իշխող ուժի ձեռամբ է ստեղծվել, երբ սևը սպիտակի վրա հստակ գրված նորմերն են քաղաքական նպատակահարմարություններից ելնելով խեղաթյուրվում, այս պարագայում, ինքն առաջարկում է առաջնորդվել հենց Նիկոլ Փաշինյանի ու իր իրավաբանների հայտնի վերլուծությամբ։
«Հետևաբար, ինքը պետք է այլևս չշարունակի որպես վարչապետ հանդես գալ, անգամ, գործադիր իշխանությունը պետք է դադարեցնի լիազորությունները», - ասաց նա։
Գոհար Մելոյանը նշեց, որ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը համանուն հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների համար նախատեսում է հոդված՝ իշխանություն պահելը, մասնավորապես, ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը նախատեսում է սանկցիաներ։
«Պետք է ընդգծել, որ այս իշխող ուժի ձեռամբ մեր պետությունը թե քաղաքական ճգնաժամային իրավիճակում է, թե իրավական, թե բարոյական, որովհետև բացահայտ կերպով, լկտիաբար ամենահիմնարար իրավական սկզբունքներն են ոտնահարվել այս երեք տարիների ընթացքում, ուստի, այս պարագայում ես կարծում եմ՝ պետք է կոնկրետ մասնագիտացված կառույցի եզրահանգմանը ապավինենք», - հավելեց սահմանադրագետը։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».