Մակինյան․ Անդրանիկ Մակարյանը տվյալ իրավիճակում գործել է ճիշտ
ՀՀ ԶՈՒ ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մակարյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ։
Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
«Ո՞րն է այն անհրաժեշտությունը, որ ամիսներ առաջ տեղի ունեցած քննչական գործողությունների մասին նորից թարմացում է կատարվում, հիմա ինչի՞ց են ուզում շեղել հանրությանը՝ սևեռելով պարոն Մակարյանի վրա»,- հռետորական հարց հնչեցրեց Մակինյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Մակարյանը մանրամասն ցուցմունք է տվել նախաքննական մարմնին. «Պարոն գեներալը մանրամասն ցուցմունք է տվել այդ օպերացիայի վերաբերյալ, որի մանրամասները ես չեմ կարող ներկայացնել»։
Մակինյանը շեշտեց, որ Մակարյանին առաջադրված մեղադրանքը բացարձակ անհեթեթություն է. «Այն առարկայազուրկ է և չբխող՝ տվյալ իրավիճակում առկա փաստական հանգամանքներից։ Պարոն գեներալին առաջադրված մեղադրանքը փաստազուրկ է։ Մեղադրանքի տակ չկան փաստեր, որոնք կվկայեն Մակարյանի տվյալ արարքում մեղավորության մասին։ Պարոն Մակարյանը համոզված է, որ իր մեղավորությունը չկա»։
Անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, որ Մակարյանը հայտնել է՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, և նաև ասել, թե ինքն ինքնագլուխ այդ հրամանը չի տվել, Մակինյանն ասաց.
«Մակարյանն ասել է, որ շփոթմունք է՝ զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ընթացքում։ Շփոթմունքը պայմանավորված չի եղել Մակարյանի գործողություններով։ Մակարյանը նշել է, որ տվյալ իրավիճակում գործել է ճիշտ»։
Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքն այս գործընթացը դիտարկում է քաղաքական իշխանությունների կողմից՝ որպես մեղավորների նշանակման գործընթաց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 11:06
По оценке секретаря фракции "Честь имею" НС Тиграна Абрамяна, в Азербайджане идет глубинная борьба с собственной тенью и комплексами прошлого.
-
2024-11-22 11:05
Глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами отдал распоряжение о принятии "эффективных мер", в том числе запуске "значительного количества" новых продвинутых центрифуг, в ответ на принятие накануне Советом управляющих МАГАТЭ антииранской резолюции. Об этом говорится в заявлении МИД Ирана.
-
2024-11-22 11:02
Власти решили назначить главой Следственного комитета заместителя генпрокурора Артура Погосяна, сообщает «Жоховурд».
-
2024-11-22 10:44
При голосовании за антииранскую резолюцию в Совете управляющих МАГАТЭ голос Армении оказался в числе 12 воздержавшихся. Поддержали Иран всего трое - Россия, Китай, Буркина-Фасо. 19 – начиная с США, Британии, Франции, Германии и заканчивая Грузией - одобрили резолюцию.