Թուրքերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ռազմակայանները
«Vatan» (Հայրենիք) կուսակցությունը հանրահավաք է կազմակերպել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ռազմակայանի դիմաց՝ պահանջելով դուրս բերել ամերիկացի զինվորականներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ պատճառը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է։
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։
«Ինջիրլիքի ռազմաբազան արդեն կես դար է` ամերիկյան գործակալների, ահաբեկչության բույնն է, 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կենտրոններից մեկը և կազմակերպիչների ապաստարանը։ Դա թշնամական կենտրոն է, որն օգտագործվում է մեր հարևանների և եղբայրների դեմ։ Կոչ ենք անում «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմակայանները հանձնել Թուրքիայի ԶՈւ-ին, ԱՄՆ զինվորականները պետք է տուն ուղարկվեն 15 օրվա ընթացքում», - ասված է ուղերձում, որը հանրահավաքի ընթացքում ընթերցել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերդար Ուզկյուփլյուն։
Ցուցարարները պնդում են, որ Բայդենի հայտարարությունն ուղղված է ոչ թե պատմական արդարության վերականգնմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նշան է այն բանի, որ նա սկսել է կյանքի կոչել Ասիայի հանդեպ սպառնալիքները՝ փորձելով Էրդողանին հեռացնել իշխանությունից:
Երեկ «Vatan» կուսակցությունը հանրահավաքներ է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության առջև` պահանջելով փակել Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաները և Ղրիմը ռուսական ճանաչել: Կուսակցությունը մտադիր է մեկ շաբաթվա ընթացքում նման ակցիաներ անցկացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.