Ադրբեջանի ԱԳՆ-ի կոպիտ պատասխանը ԵԽ հանձնակատարին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ապրիլի 20-ին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրա հետևանքներին:
Ինչպես հայտնում է Turan-ը, մասնավորապես, Միյատովիչը գրում է, որ «անցյալի հաղթահարումը պետք է առաջնահերթություն դառնա հաշտության և ամուր խաղաղության ուղին ապահովելու համար», և «չափազանց կարևոր է ապահովել միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների մշտական, ազատ և անկաշկանդ մուտքը այն վայրեր, որտեղ ապրում է տուժած բնակչությունը՝ ոչ միայն օգնության և վերականգնման համար, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտության զոհերի և նրանց ընտանիքների համար»: Հանձնակատարը ափսոսանք է հայտնել Բաքվում «ավարի պուրակի» բացման կապակցությամբ: Նրա խոսքով՝ այնտեղ պատկերված են «մահացած ու մահացող հայ զինվորների» մոմե մանեկեններ:
«Ես կարծում եմ, որ նման պատկերները շատ անհանգստացնող և նվաստացուցիչ են: Նման դրսևորումը կարող է միայն ավելի սրել վաղեմի թշնամանքը, նպաստել անհանդուրժողականության դրսևորումներին և սահմանափակել համայնքների միջև իրական հաշտեցման հնարավորությունները»,- գրել է Միյատովիչը:
«Ես կոչ եմ անում օգտագործել ձեր հեղինակությունը և հաստատուն դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության դեմ, որը հանգեցնում է թշնամանքի կամ ատելության հրահրման, և լիարժեք քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստող ջանքերին»,- ասված է ուղերձում:
Եզրափակելով՝ Միյատովիչը Ադրբեջան այցելելու պատրաստակամություն է հայտնում է, եթե իրեն «մարդու իրավունքների հետ կապված» բոլոր վայրեր այցելելու իրավունք երաշխավորվի:
Այս կոչին պատասխանել է ոչ թե Իլհամ Ալիևը, այլ Ադրբեջանի ԱԳՆ-ը: Պատասխանը պատրաստելու համար մի ամբողջ շաբաթ է պահանջվել: Արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել, որ Եվրախորհրդի հանձնակատարը ոչ մի կերպ չի արձագանքել Ադրբեջանի խաղաղ քաղաքների վրա հայկական հրթիռային հարձակումներին և տասնյակ մարդկանց մահվան դեպքերին պատերազմի ընթացքում։ Եվրախորհուրդը չի արձագանքում նաև ականապատված դաշտերի քարտեզներ ներկայացնելուց Հայաստանի հրաժարվելուն, որի պատճառով ազատագրված տարածքներում տասնյակ քաղաքացիներ են զոհվում և վիրավորվում, իսկ հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ: Հաշտեցումը պահանջում է համապատասխան վերաբերմունք անցյալի հանցագործությունների և նրանց զոհերի նկատմամբ, ներառյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը և վնասի հատուցումը: և հետո մի քանի էջեր մեղադրանքներ:
«Անհիմն է նաև հանձնակատարի «ափսոսանքը» Բաքվում ռազմական ավարի պուրակի բացման կապակցությամբ: «Ավարի պուրակը» խորհրդանշում է միջազգային իրավունքի և արդարադատության հաղթարշավը: Հաղթանակ ազատության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար պատերազմում: Պուրակը, ինչպես նպանատիպ այգիները աշխարհի այլ անկյուններում, կծառայի որպես վառ հիշեցում այն բանի, որ ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության շանս չունեն: Դա ներկա և ապագա սերունդներին ագրեսիայի և անհանդուրժողականության քաղաքականության վտանգների մասին տեղեկացնելու վայր է: «Անմարդկային տեսարաններ» կամ «տագնապալի և նվաստացնող պատկերներ» պետք է փնտրել այլ վայրերում՝ Եվրոպայում, որտեղ դրանք վկայում են գաղութացված ժողովուրդների դեմ սարսափելի հանցագործությունների ապացույցների մասին, նշվում է պատասխանում:
Եզրափակելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ի նամակը կասկածի տակ է դնում Միյատովիչի աշխատանքի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչը կարող է բացասաբար ազդել հանձնակատարի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:
«Նամակը հեռու է անաչառությունից և ակնհայտորեն հակասում է «խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստելու» հայտարարված վեհ նպատակին: Ընդհակառակը, դա ոգեշնչում է ռևանշիստական շրջանակներին՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման փխրուն գործընթացը:
Ադրբեջանը հանձնակատարին կոչ է անում իր մանդատին համապատասխան անաչառ մնալ և զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:35
На этой карте красным отмечены международно признанные территории Республики Армения, которые после 2021 года в разное время были захвачены вооружёнными силами Азербайджана.
-
2025-07-24 10:26
Британская горнодобывающая компания Anglo Asian Mining начала добычу на медно-молибденовом месторождении Кашен в оккупированном Арцахе, пишет «Hetq».
-
2025-07-24 10:09
В Казахстане считают, что Азербайджан заранее спланировал эскалацию отношений с Россией, а, возможно, и инцидент с самолётом в небе над Грозным. Об этом пишет Pravda.Ru.
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.