Քաղաքագետ․ Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ
Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների մասին` մի ուժի ղեկավարի հետ, ով անգամ ԱԺ-ում ներկայացված չէ:
Առհասարակ Չինաստանը շատ զգույշ և զուսպ քաղաքականություն է վարում ու մեծ նշանակություն է տալիս սիմվոլիկ ժեստերին: Սա ոչ թե սիմվոլիկ ժեստ, այլ "քարով հարված", սա շատ կոպիտ ապտակ էր ու հետաքրքիր է, որ համընկավ Մեղրու մաքսատան դեպքերի հետ:
Ֆիքսենք նաև, որ այս պահին, երբ մեզ համար կարևոր է հյուսիս-հարավ միջանցքի բացումը, որը պետք է առաջ մղենք, ի հակակշիռ արևելք-արևմուտքի, ինչում շահագչգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, նման քայլը վատ հետևանքներ ունի երկու պատճառով:
1. Նախ, Իրանում Չինաստանը կես միլիարդի ներդնումներ է անելու, որի մի զգալի մասը հենց լոգիստիկ նախագծերին է վերաբերվում, բնականաբար, նկատի է առնվում նաև Հայաստանը,
2. հյուսիս-հարավ ճանապարհի բացումը մեզ համար ունի նաև անվտանգային նշանակություն, որովհետև ցանկացած պահ Թուրքիան կարող է զորք մտցնել Մեղրի, պատճառաբանելով, որ ունի շահեր և իր կոմունիկացիոն համակարգին ինչ-որ վտանգ է սպառնում, ապա այս դեպքում Իրանն ու Չինաստանը կարող են հավասարակշռել Թուրքիային, որովհետև նույն տեղում իրենք ևս շահեր ունեն, ինչի մասին Իրանն արդեն պաշտոնապես հայտարարում է»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.