Последние новости

Բրեմեր. Բայդենի հայտարարությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ավելի լայն խզման նշան է

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ավելի լայն խզման նշան է: Այս մասին Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է Eurasia Group-ի ղեկավար Յան Բրեմերը:

«Մենք շրջադարձային պահ ենք ապրում: Թուրքիան հեռվացել է ժողովրդավարությունից, ինչը չի մտահոգել Դոնալդ Թրամփին, սակայն շատ իրական խնդիր է Ջո Բայդենի համար: Դա համապարփակ մտահոգության խնդիր է, բացի Ս-400-երի, Սիրիայում ռազմական գործողությունների խնդրից: Եվ այժմ Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-ասել է նա:

Փորձագետը հիշեցրել է, որ ԱՄՆ բոլոր վարչակազմերը Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր անտեսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ չցանկանալով թշնամանալ Անկարայի հետ:

«Բայդենի համար միևնույն է: Բարաք Օբաման խոստացել էր, ապա հետ կանգնել, ինչը Սամանտա Փաուերն ու Բեն Ռոուդսը մեծ սխալ էին անվանել: Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել էին, իսկ փոխնախագահ Քամալա Հարիսը հանդես է եկել որպես Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակ: Այժմ Անկարան այլևս ռազմավարապես կարևոր դաշանկից չէ, ինչպես նախկինում էր: Եվ Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ավելի լայն խզման նշան է»,-հավելել է Բրեմերը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ