Գեներալները սպառնացել են Մակրոնին հեղաշրջմամբ Ֆրանսիայի իսլամացման պատճառով
Տասնյակ պաշտոնաթող ֆրանսիացի սպաներ, այդ թվում՝ երկու տասնյակ գեներալներ, բաց նամակ են գրել նախագահ Էմանուել Մակրոնին: Դրանում նրանք երկրի ղեկավարին նախազգուշացրել են երկրում իսլամիզմի աճի մասին, որի պատճառով այն գտնվում էր քաղաքացիական պատերազմի շեմին: Ընդ որում, պաշտոնաթող զինվորականները սպառնացել են, որ անգործության դեպքում իշխանությունն իրենց ձեռքը կվերցնեն, փոխանցում է «ՄԿ»-ն:
Նամակը ստորագրել է ընդհանուր 20 պաշտոնաթող գեներալ և տարբեր աստիճանի ավելի քան հազար սպա, ովքեր ծառայել են բանակում, ոստիկանությունում և ժանդարմերիայում:
Գլխավոր ստորագրող է դարձել 80-ամյա գեներալ և Արտասահմանյան լեգեոնի նախկին հրամանատար Քրիստիան Պիկեմալը: Նա զրկվել էր իր արտոնություններից 2016-ին հակագաղթողների ցույցի ժամանակ ձերբակալությունից անմիջապես հետո:
«Ֆրանսիային վտանգ է սպառնում: Երկրին սպառնում է մի քանի մահացու վտանգ: Անգամ պաշտոնաթող վիճակում մենք Ֆրանսիայի զինվորներն ենք մնում եր ներկա պայմաններում չենք կարող անտարբեր մնալ մեր հիասքանչ երկրի ճակատագրի նկատմամբ»,- ասվում է նամակում:
Պաշտոնաթող սպաները նաև նշել են, որ Ֆրանսիան փլուզման եզրին է, քանի որ դրա տարածքում անկլավներ են ստեղծվում, որտեղ հանրապետության օրենքները չեն գործում:
Մակրոնին առանձին հիշեցրել են նաև, որ նա «դեղին ժիլետների» ցույցերի ժամանակ իրավապահներին «քավության նոխազ» դարձրեց: Բացի այդ, զինվորականներն ակնարկել են, որ լայն աջակցություն ունեն ներկայիս Ֆրանսիայի անվտանգության ուժերի շրջանում:
Ի պաշտպանություն նամակի հեղինակներին արդեն հանդես է եկել Պահպանողական կուսակցության «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը: Նա հաղորդագրություն է գրել՝ կոչ անելով պաշտոնաթող զինվորականներին միանալ «Ֆրանսիայի համար պայքարին»:
Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնաթող սպաների նամակն արդեն համեմատել է 60 տարի առաջ Նախագահ Շառլ դը Գոլի դեմ գեներալների կողմից հեղաշրջման ձախողված փորձի հետ, գրում է The Daily Mail-ը: Այդպես, Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին վրդովված հայտարարել է, որ Լե Պենի գլխավորած աջակողմյան ուժերի և պաշտոնաթող զինվորականների հնարավոր դաշինքը «այլանդակություն» կդառնա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.