Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը ողջունում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիրը ողջունում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այն հաջորդել է 2019 թվականի Կոնգրեսի բանաձևերին, որով այս ողբերգական իրադարձությունը ճանաչվել է որպես ցեղասպանություն, գրում է Ամերիկայի ձայնը:
«Հոլոքոստի պատմությունը սովորեցնում է, որ անցյալի հետ համերաշխությունը նախապայման է ներկան հասկանալու և ավելի լավ ապագա կերտելու համար», – ասում է հուշահամալիրի տնօրեն Սառա Բլումֆիլդը: «Հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների ողջ ծավալի ճանաչումը, նույնիսկ իրադարձություններից մեկ դար անց, կարևոր է ոչ միայն զոհերի և նրանց սերունդների համար: Մենք գիտենք, թե ինչպես է Եվրոպան վերաբերվում Հոլոքոստին և նրա ժառանգությանը 1945 թվականից ի վեր, թե որքան կարևոր է բոլոր հասարակությունների համար ազգային դժվար պատմության բացահայտ ճանաչումը»:
«Ցեղասպանություն» տերմինի ծագումը մասամբ կապված է 1915-16թթ. իրադարձությունների հետ: Լեհ-հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինի ՝ հայերի դեմ օսմանյան հարձակումների պատմությանը, հակասեմական ջարդերին և զանգվածային ուղղվածությամբ բռնության այլ դեպքերին առնչվելով՝ հիմնովին ձևավորեց նրա աշխատանքը, որն ուղղված էր տարբեր խմբերի համար միջազգային իրավական պաշտպանության ապահովմանը: Հոլոքոստի ընթացքում իր ընտանիքը կորցրած Լեմկինը անխոնջ կերպով պաշտպանում էր այս իրավական հայեցակարգը, մինչև դրա ձևակերպումը ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին 1948 թ. կոնվենցիայի ներքո:
«Չնայած հայերի հետ կատարվածի ընդհանուր ուրվագծերը պարզ են, այս պատմության ամբողջական փաստավավերագրումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր պետական և մասնավոր արխիվները բացվեն անկախ հետազոտողների առջև», – շարունակում է Բլումֆիլդը: «Հուշահամալիրը շարունակում է կոչ անել բոլոր համապատասխան արխիվային հաստատություններին՝ բաց անել արխիվները բոլոր հետազոտողների համար», տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.