Հաստատվել է՝ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն է գործադրվել
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել դեպքի վայրի զննություն, որով հաստատվել է, որ հենց Երևանի ոստիկանապետի տեղակալի աշխատասենյակում է պատերազմի մասնակից Մենուա Հովսեփյանի նկատմամբ կիրառվել բռնությունը։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քննիչը զննություն է կազմակերպել, առաջին տպավորությամբ՝ օբյեկտիվ քննություն է իրականացվում։
Զննության ժամանակ Մենուա Հովսեփյանը ցույց է տվել բոլոր աշխատասենյակները, որտեղ իրեն տարել են, այն սենյակը, որտեղ բռնություն է գործադրվել։ «Ընդ որում՝մտնելուց դուռը բաց է եղել, ցուցանակը չի երևացել, իսկ այսօր զննության ժամանակ դուռը փակ էր, ցուցանակը դռան ետևում է եղել և փաստորեն հաստատվել է շրջանառվող տեղեկությունները, որ անձը, ում աշխատասենյակում դա տեղի է ունեցել հենց Արթուր Զաքարյանն է։ Իր աշխատասենյակում էլ զննություն է կատարվել, ինչ-որ ներկայացրել էր, նկարագրել էր բացատրությամբ՝ պատի քարտեզը և այլն, աչքերը փակ տարավ և ցույց տվեց»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ Արթուր Զաքարյանը ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։
Դեպքի մասին ահազանգել էր փաստաբանը՝ մանրամասներ ներկայացնելով բազմազավակ հոր, պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացու նկատմամբ ՀՀ ոստիկանությունում ցուցաբերված նսեմացուցիչ վերաբերմունքի մասին, այն է՝ ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում ու ֆիզիկական բռնության ենթարկել։ Նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։
Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
Քրեական գործով Մենուա Հովսեփյանը ճանաչվել է տուժող։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 11:22
Делегация Союза армян России во главе с Ара Абрамяном посетила Храмовый комплекс ААЦ в Москве и встретилась с главой Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, архиепископом Езрасом Нерсисяном (родной брат Католикоса Всех армян Гарегина II – ред).
-
2025-06-11 11:19
Расходы Министерства окружающей среды Армении в 2024 году составили 9,3 млрд. драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 11:14
Сегодня, 11 июня, в Гегаркуникской области произошел взрыв и обрушение. Около 08:35 в Национальный центр управления в кризисных ситуациях Спасательной службы МВД РА поступил сигнал о том, что в здании по адресу Паруйр Севак, 4 в городе Чамбарак произошел взрыв и обрушение, сообщает Shamshyan.com.
-
2025-06-11 11:09
Вопрос о дальнейшем нахождении Армении в авиационном "черном списке" ЕС вероятнее всего будет решен в течение 2025 года. Об этом свидетельствует ответ министерства территориального управления и инфраструктур Армении на письменный запрос Sputnik Армения.