Последние новости

Freedom House. Հայաստանի վարկանիշն 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է:

«Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը»,- ասվում է զեկույցում:

Եվրասիայում ամենատարածված կառավարման ձևը համախմբված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

«Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշում են զեկույցի հեղինակները, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ