Последние новости

ԱՀԿ-ն 9-րդ շաբաթն անընդմեջ արձանագրում է COVID-ի դեպքերի աճ

Ապրիլի 19-ից ապրիլի 25-ն ընկած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 5,7 միլիոն դեպք, ինչը 8%-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ: Նման տվյալները հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից:

Ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 հիվանդության դեպքերը շարունակում են աճել իններորդ շաբաթն անընդմեջ, մինչդեռ վարակից մահացության մակարդակն աճում է վեցերորդ շաբաթն անընդմեջ: Հաշվետու շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 87 հազար մարդ, ինչը 5%-ով ավելին է, քան նախորդ յոթ օրվա ընթացքում:

Այսպիսով, անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է 5 695 277 վարակի և 87 826 մահվան դեպք: Ապրիլի 25-ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ, գրանցվել է 146 067 511 վարակ և 3 092 497 մահ, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ