Քոչարյան․ Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը
Մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, իհարկե, լավ բան չի, և նորմալ չէ քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երևույթ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը: Որովհետև մեր գյուղատնտեսությունները մրցակից են, և ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների մեջ է, և Թուրքիայի կառավարությունը շատ ավելի մեծ սուբսիդիաներ է տրամադրում: Հայաստանում գրեթե դա չի արվում, գյուղնախարարության վերացումն էլ ոլորտը թողեց լրիվ անտեր:
Սա նշանակում է, որ եթե հիմա սահմանը բացվի, Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով:
Մինչև սահմանը բացելը առնվազն մի քանի տարի պետք է քո գյուղատնտեսության մակարդակը բարձրացնես, սուբսիդավորման մակարդակը բերես նույն մակարդակի, տարբեր հարկերով պաշտպանես քո շուկան, որից հետո նոր միայն կարող ես մտածել սահմանը բացելու մասին»,-ընդգծեց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ 1998-1999 թվականներին ներմուծման փոխարինման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում գյուղատնտեսությունը բավական լուրջ թափ առավ. «Հիմնական խնդիրը թուրքական ապրանքներն էին: Թեկուզ սահմանը փակ էր, Վրաստանով էին բերում: Շատ կոշտ միջոցներ էինք ձեռնարկում մեր շուկան պաշտպանելու համար՝ և օրենսդրական, և սուբսիդավորման եղանակներով: Մենք օգնել ենք գյուղացուն ոտքի կանգնել: Իսկ հիմա մի գյուղացիական տնտեսություն չկա, որ վարկերի տակ չլինի: Մեր բնակչության մի մասը վարկերի տակ է, մյուս մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի: Մարդիկ ճռռում են, ուղղակի չեն հասցնում։ Այս հարցերին լուծում չտալով, մենք իրավունք չունենք խոսել Թուրքիայի հետ առևտրի, սահման բացելու մասին: Սահմանը բացելու մասին խոսողին պետք է հարցնել՝ այսօր Թուրքիայի հետ միջնորդավորված առևտրի բալանսն ո՞ւմ օգտին է: Մենք ի՞նչ ենք արտահանում Թուրքիա, սահմանը բացելուց հետո մեր արտահանման ծավալները մեծանալո՞ւ են, թե՞ չեն մեծանալու: Թե՞ Թուրքիայից ներմուծվող ապրանքների ծավալն է թռիչքաձև աճելու: Ես համոզված եմ, որ այդպես է լինելու»,-ընդգծեց Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.