Միրզոյան․ Կան հայ գերիների խոշտանգման, խեղման ու սպանության անվիճելի փաստեր
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն արձանագրել է, որ Թուրքմենստանի նախաձեռնությամբ և աշխարհի 73 երկրների, այդ թվում` Հայաստանի համահեղինակությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2021 թվականը հռչակել է Խաղաղության ու վստահության տարի։
«Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ»,– իր ելույթում հիշեցրել է Միրզոյանը։
Նա նաև շեշտել է, որ պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակել են խաղաղ բնակիչների ու կենսական ենթակառուցվածքների վրա, պղծել ու ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ` տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական ու պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների և գեներալների հուշարձանները։ Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:
«Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում»,– ասել է Միրզոյանը:
Նա նաև անդրադարձել է Բաքվում բացված «պուրակի» խնդրին` այն որակելով որպես մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայություն։
ՀՀ ԱԺ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումն ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.