Պայմանավորվածությունն ուժի մեջ է. Ավինյանը՝ 1 մլն դեղաչափ Sputnik V ստանալու մասին
Ռուսաստանից Sputnik V-ի 1 մլն դեղաչափ ձեռք բերելու պայմանավորվածությունն ուժի մեջ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ուժի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի միջև՝ Ռուսաստանից 1 մլն դեղաչափ ստանալու պայմանավորվածությունը:
«Այո, այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Եվ որոշակի գործընթացներ տեղի են ունենում: Մենք բոլոր հնարավոր պատուհաններն օգտագործելու ենք և ֆինանսական միջոցները հատկացնելու ենք, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ՝ այս տարվա պատվաստումների համար»,-ասաց Ավինյանը:
Պետությունը դիտարկում է բոլոր այն պատվաստանյութերը, որոնք Հայաստանում հաստատված են:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ 2 օր առաջ ստացվել է Sputnik V-ի երկրորդ խմբաքանակը՝14 հազար հոգու համար: «Հաջորդիվ կունենանք խմբաքանակների ներմուծումը՝ ինչպես ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացված համաձայնությունը եղել»,-նշեց նա՝ հավելելով, որ ամբողջը միանգամից չի ստացվի, բոլոր երկրներն էլ ստանում են հատվածական:
Անդրադառնալով Հայաստանում Sputnik V-ի համատեղ արտադրություն սկսելու մասին «Արմենպրես»-ի հարցին՝ Ավինյանն ասաց, որ հնարավորությունները պետք է դեռևս հետազոտել: «Ենթադրում եմ, որ Մոլեկուլային կենսաբանության մեր ինստիտուտում է դա հնարավոր կազմակերպել: Ռուս գործընկերների հետ մի փոքր ավելի մանրամասն պետք է հասկանալ, թե ինչ չափով, որ կոմպոնենտներով հնարավոր կլինի այդ արտադրությունը կազմակերպել այստեղ»,-նշեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.