ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմական նշանակություն ունեցող որոշում կայացրեց՝ ճանաչելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ Բայդենի խոսքերը, ինչպես նաև Կոնգրեսի նախորդ որոշումը, նշանակում են ԱՄՆ-ի կողմից իրենց պատմական հայրենիքում 1,5 միլիոն հայերի ցեղասպանության ճանաչում: Դեսպանը նշել է, որ սա հստակ ուղերձ է ապագայի համար: Նա անդրադարձել է այն փաստին, որ, Հայոց ցեղասպանությունը չդատապարտելով, մարդկությունը թույլ տվեց Հոլոքոստը, ցեղասպանությունները Ռուանդայում, Դարֆուրում և այլ վայրերում: Ահա թե ինչու ճանաչումը շատ կարևոր է, և Ցեղասպանության նախադեպի համար Ռաֆայել Լեմկինը այս եզրույթն է առաջարկել:
«Իհարկե, այս հայտարարությունը Թուրքիային հնարավորություն է տալիս համակերպվել իր անցյալի հետ և ճանաչել: Եթե Թուրքիան ցանկանում է բուժել վերքերը, այլ ոչ թե կրկին բացել դրանք: Այս հայտարարությունը Թուրքիային հնարավորություն է տալիս ճանաչել Ցեղասպանությունը, ապա կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն Թուրքիան ոչ միայն չի ճանաչում ցեղասպանությունը, այլև հերքում է»,- ընդգծել է դեսպանը:
Դիվանագետն արձանագրել է, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի համար, ինչպես դա եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիան լիակատար աջակցություն ցուցաբերեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիային: Թուրքիան ջիհադիստ-ահաբեկիչներ տեղափոխեց Մերձավոր Արևելքից:
«Ահա թե ինչու Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է, քանի որ Թուրքիան դեռ շարունակում է նույն ցեղասպանական մտադրություններն ու քաղաքականությունը այժմյան Հայաստանի Հանրապետության դեմ»,- հայտարարել է դեսպանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.