Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ FREEDOM HOUSE-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ՉԱՐԺԻ ԱՅՆ ԹՈՒՂԹԸ, ՈՐԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ Է
Այսօր հրապարակվել է Freedom House-ի անցումային երկրների վերաբերյալ Nations in Transit-2021 զեկույցը, որի վերաբերյալ ներկայացնեմ մի քանի կարևոր հետևություններ․
1․ Freedom House-ը բոլոր դեպքերում կողմնակալ կառույց է և սպասարկում է տրանսնացիոնալ լիբերալ շրջանակների շահերը, և սա է պատճառը, որ շատ իրողություններ, 2020թ-ին Հայաստանում տեղի ունեցած արտակարգ միջադեպեր՝ կորոնավիրուսց սկսած, մինչև ռազմական դրության խնդիրները, հստակ չեն արձանագրել։ Զեկույցի հեղինակները «չեն նկատել» խոսքի ազատության սահմանափակումները, ընդդիմության առաջնորդների ձերբակալություններն ու հետապնդումները, և այս իմաստով շարունակում են սապասարկել իրենց սիրելի իշխանություններին։
2․ Ամեն դեպքում Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ Freedom House-ը ինչ-որ ձևով դրանց անդրադարձել է և գրել է, որ առաջին անգամ 2018թ-ից հետո Հայաստանը հետընթաց է ապրում ժողովրդավարության տեսակետից։
3․ Անգամ 2018թ-ից հետո այդքան գովազդված իբրև թե «ժողովրդավարական հեղափոխությունից» հետո Հայաստանը մնում է Semi-Consolidated Authoritarian Regime, մինչդեռ օրինակ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ներառված են Transitional/Hybrid Regime-ի երկրների շարքում։
4․ Թեպետ Ադրբեջանը էլ ավելի է վատթարացրել ժողովրդավարության իր ցուցանիշները, բայց այս հետազոտությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ժամանակակից աշխարհում սեփական ազգային շահերը պաշտպանելու համար ժողովրդավարությունը բացարձակ կապ չունի realpolitik-ի հետ(չմոռանանք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ժողովրդավարությունը հռչակել էին որպես արտաքին քաղաքականության այցեքարտ)։
5. Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդպես էլ որևէ մեկը Ադրբեջանին պատժի չենթարկեց, սանկցիաներ չկիրառեց, իսկ հետպատերազմյան ընթացքում առաջնորդվում են հաղթողը վերցնում է ամեն ինչ (winner takes all) սկզբունքով։ Ավելին, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտման և ոչ մի դեպք Freedom House-ը «չի արձանագրվել»։
Սա է պետք իմանալ գլոբալ քաղաքականության, Հայաստանում այսպես կոչված «ժողովրդավարության» և ժամանակակից աշխարհում այդ «ժողովրդավարության» դերի մասին ։
Դասականը կասեր. Freedom House-ի զեկույցը չարժի այն թուղթը, որի վրա գրված է։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 10:38
Усилиями членов организации ДИАЛОГ издание 1852 года "Песни" Саят-Новы с дарственной надписью Ованеса Туманяна передано в дар музею Ованеса Туманяна в Ереване.
-
2025-04-19 09:49
"Республика Армения находится на грани политического исчезновения. Это не метафора, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. - Процесс уже запущен — им управляют извне, исполняется он изнутри, а преподносится под обманчивой вывеской «мира». Если его не остановить, так называемый мирный договор между Арменией и Азербайджаном станет не миром, а последним актом сдачи — и прологом к исчезновению нации. Ниже — суть того, что действующая власть готова без сопротивления и без стыда передать врагу.
-
2025-04-18 14:31
В рамках клиенториентированной политики компания «Южно-Кавказская железная дорога» проводит ряд мероприятий по улучшению сервиса обслуживания пассажиров.
-
2025-04-18 11:26
"Очередная демонстрация трагедии нашей страны имела место в НС, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян. - Обвиняемые в заговоре, те, кто отрекся от тысячелетнего армянского Арцаха и сдал его, те, кто пожертвовал более 5000 молодых жизней в спровоцированной авантюрной войне, те, кто сдал оккупированную Азербайджаном территорию площадью более 200 квадратных километров, те, кто отдал территории РА (Армянской ССР) врагу путем делимитации, те, кто довел страну до порога общего долга в размере около 13 миллиардов долларов, говорят о своих "достижениях"...