Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ
Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձևաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ:
ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական և աշխարհատեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության և տրամադրման միջպետական ծրագրի իրականացումը`հիմնված Երկրի հեռավար տվյալների ազգային աղբյուրների վրա» և տիեզերական ծառայությունների ոլորտում Միության երկրների համագործակցության հեռանկարները, Բելառուսի Հանրապետության կողմից Միության ներքին շուկան մանրածախ առևտրի ոլորտում գործարկելու պարտավորությունների կատարման մասին ԵՏՀ Կոլեգիայի Խորհրդի 2021 թ. մարտի 1-ի թիվ 24 որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:
Միջկառավարական խորհուրդը կքննարկի էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ զեկույցը:
Օրակարգում է որոշակի տեսակի զգայուն ապրանքների արտահանումը կարգավորելու միջոցառումների միավորման հարցը, ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների շուկան վտանգավոր բուսական վիրուսներից պաշտպանելու միջոցառումները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ այլ երկրներ տեղափոխվելու համար նախատեսված ապրանքների սերիական արտադրության սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարացումը:
Նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.