Կառավարությունը մտադիր է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը
Թուրքիայի սահմանի բացման հարց կառավարության օրակարգում առայժմ չկա։ Փոխարենը կառավարությունը մտադիր է երկարացնել Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումները։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
«Դուք գիտեք, որ մենք երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, և, ըստ ամենայնի ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը։ Այսինքն` կարևոր չէ, թե երբ է ներմուծվել, միևնույն է սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով միևնույն է կարողանում են ներկրել»,– ասաց Քերոբյանը։
Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, չեն կարող լինել միակողմանի, դրանք պետք է լինեն սիմետրիկ։
«Երբ որ քաղաքական մակարդակով կկայացվի քաղաքական հարաբերությունները վերականգնելու սիմետրիկ որոշում, այդ ժամանակ մենք կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը ինչքան հնարավոր է պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,– ասաց Քերոբյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).