«Ժողովուրդ». ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ ՉԿԱԼԱՆԱՎՈՐԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՍԿՍՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում: Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն աշխատել և կալանքի միջնորդությունների ժամանակ տեսանյութ չեն ցուցադրել, թե կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից ով ինչ է անում, և ինչ հիմք կա նրանց կալանքի համար:
«Եվ, ահա, երբ դատավորներն ասել են՝ ապացույց բերեն, քննիչները բացատրել են, թե այս պահին չունեն տեսանյութ, իսկ, ահա, դատավորներին էլ այլ ելք չի մնացել, քան նրանց ազատ արձակել: Ասել է թե՝ Սյունիքի բողոքի ակցիաների մասնակիցներին չկալանավորելու գործում քննիչները մեղքը գցում են դատարանների վրա, իսկ դատավորներն էլ՝ քննիչների վրա:
Եվ նաև դա է պատճառը, որ սյունեցիներին չկալանավորած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում: Նախաքննկան մարմինը շուրջ 35 հոգու էր ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնորդությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սև ցուցակում», - գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: