Քաղաքական մոտիվացիայով են հարցաքննության կանչել. Լարիսա Ալավերդյանը՝ ԱԱԾ հրավիրվելու մասին
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին ու նրա ամուսնուն ԱԱԾ են կանչել «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, պետական գործչի սպանության նախապատրաստելու, իշխանության յուրացում նախապատրաստելու» դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 2–րդ մասի, 35-303-րդ հոդվածի 1-ին մասի, 35 – 305 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրանք ԱԱԾ են հրավիրվել վկայի կարգավիճակով։ Հարցաքննությունը պետք է լիներ ապրիլի 19–ին, սակայն, Լարիսա Ալավերդյանը տեխնիկական պատճառներով ուշ է ստացել այն, և հարցաքննությունը տեղի չի ունեցել։
Լարիսա Ալավերդյանը ենթադրում է, որ այս գործը կապ ունի ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքի հետ։
«Ես կարծում էի, որ դա կապված էր իմ հրապարակային գործունեության հետ։ Բայց, եթե այս գործը կապված է Աշոտ Մինասյանի հետ, ապա ամուսինս մեկ ամիս եղել է պատերազմում, հենց Աշոտ Մինասյանի ջոկատում։ Կարծում եմ՝ քաղաքական մոտիվացիայով են հարցաքննության կանչել, անհեթեթություն է սա»,– ասաց նա։
Լարիսա Ալավերդյանը բացառեց, որ ինքն ու ամուսինը կարող են որևէ առնչություն ունենալ այդ գործի հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2025-06-10 11:27
Лицо, провалившее взятые на себя обязательства по Конституции, правительственной и предвыборной программам, не осуществившее ни одной серьёзной реформы или не доведшее их до конца, теперь рассуждает о нравственности и преобразованиях в Церкви.
-
2025-06-10 11:14
Иран сорвал попытку создания "Зангезурского коридора", заявил советник Верховного лидера ИPИ по международным делам Али Акбар Велаяти, сообщает Tasnim.
-
2025-06-10 11:13
Азербайджан и Турция проведут совместные учения в Нахичевани.