Ֆրանսիայի պատվիրակությունը եղել է Արցախում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Ժակլին Դյուբուան, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը:
Ողջունելով հյուրերն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այցելել եք Հայաստան ու Արցախ, կրկնակի ուրախ եմ և գիտեմ, որ Հայաստանի լավ բարեկամներն եք»:
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ասել է, որ ինքը և գործընկերները Հայաստանի ու Արցախի երկար տարիների բարեկամներ են, և իրենց թիվը կարող էր շատ ու շատ ավելի մեծ լինել, քանի որ Հայաստանը Ֆրանսիայում շատ բարեկամներ ունի: Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումն այն պայքարի արդյունքն է, որ իրենք վարում են երկար տարիներ:
Գի Տեսիեն նշել է, որ պատերազմական օրերին իրենք լավագույնս էին հասկանում ու կիսում հայ ժողովրդի ցավն ու տառապանքը, քանի որ Ֆրանսիան պետություն է, որն իր պատմության ընթացքում շատ պատերազմներ է տեսել, դժվար փորձությունների միջով անցել ու միլիոնավոր կորուստներ ունեցել:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները: Նրանք կարևորել են պատերազմի, դրա հետևանքների, ռազմատենչ ու անմարդկային բնույթի մասին խոսելը, միջազգային հանրության առջև կատարվածը բացահայտելն ու բարձրաձայնելը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատարել և աջակցել Հայաստանին ու Արցախին:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ իրենց գործունեության համար և նշել, որ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը բազմավեկտոր է. այն ընդգրկում է երկու ժողովուրդների պատմությունը, արժեքները, մշակույթը, առանձին անհատների, որոնք կերտել են և կերտում են այդ պատմությունը: Նախագահի Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում ուժը, հզորությունը կապված են ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացման հետ, հետևաբար, միասնական ջանքերով պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա առաջադեմ և ուժեղ երկիր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.