Последние новости

Վատիկանում հայտարարել են, որ կարող էին օգնել կարգավորմանը Մինսկի խմբի շրջանակում

Սուրբ աթոռը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ են նպաստել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, և հնարավոր միջնորդական օգնությունը կարող էր ցուցաբերվել Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար Լեոնարդո Սանդրին La Reppublica թերթին տված հարցազրույցում:

«Գոյություն ունի Մինսկի խումբ, որն աշխատում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ՝ Սուրբ աթոռի հավանական աջակցությունը կարող է լինել այդ աշխատանքի շրջանակում»,-ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանն իդեալական վայր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասում խաղաղության մասին երկխոսելու համար, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ