«Հայրենիքի» հետ հնարավոր գործակցությունն ամենաարդյունավետն է լինելու
Մենք կարծում ենք, որ «Հայրենիք» կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական գործակցությունը ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար։ Այս մասին ապրիլի 29–ին, ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հենց «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմում։
Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրական ցուցակի շուրջ Գերագույն մարմնի նիստում քննարկում չի եղել։
ՀՀԿ փոխնախագահից հետաքրքվեցին՝ չի կաշկանդո՞ւմ այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը, երբ ԱԱԾ տնօրեն էր, ԱԱԾ–ն քրեական հետապնդումներ էր իրականացնում նախկին իշխանությունների՝ իր թիմակցիների նկատմամբ, Արմեն Աշոտյանն ասաց.
«Քաղաքական դերակատարներից Հանրապետական կուսակցությունը վերջինն է, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցության հարցի խնդիրը, որովհետև Արթուր Վանեցյանի հետ անձամբ համագործակցել է և՛ առկա իշխանությունը, և՛ ընդդիմադիր դաշտի ամենակարկառուն հենասյուները, մինչև պատերազմի մեկնարկը՝ եռյակի ուժերը, իսկ պատերազմի խայտառակ ավարտից հետո Հայրենիքի փրկության շարժումը»։
Արմեն Աշոտյանը նկատեց՝ Արթուր Վանեցյանը որոշակի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնում աշխատելուց հետո՝ գնաց, որովհետև մտահոգություններ ուներ, իսկ իշխանության ռեպրեսիվ, հակաօրինական գործելաոճը՝ մնաց։
«Խնդիրը Վանեցյանը չէր, այլ այն մարդը, որն առ այսօր տալիս է հակասահմանադրական հրահանգներ իրավապահ համակարգին»,– ընդգծեց նա։
Արմեն Աշոտյանը հավելեց, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 13:02
В Армении спустя 27 лет раскрыто убийство замминистра обороны Ваграма Хорхоруни. Об этом сообщает Следственный комитет.
-
2025-07-18 13:00
Министр экономики Армении Геворк Папоян обратился к грузинской стороне с просьбой назначить должностное лицо для обеспечения коммуникации. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на собственные источники.
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:50
Настоятель армянского храма Святого Всеспасителя (Сурб Аменапркич) в Нижнем Новгороде, иерей Себеос Галачян объяснил, почему не разрешил депутату парламента Армении (фракция "Гражданский договор") Нареку Григоряну быть крестным отцом при крещении ребенка.