Մեկնարկել է «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը
Ապրիլի 29-ին մեկնարկել է The FUTURE ARMENIAN (ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ) հանրային նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։
Ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, և որին արդեն միացել են 380 հոգի, այդ թվում՝ Նիկոլա Ազնավուրը (Հայաստան), Կարո Արմենը (ԱՄՆ), Լևոն Արոնյանը (Հայաստան), Էնթոնի Բարսամյանը (ԱՄՆ), Գեորգի Դերլուգյանը (Արաբական Էմիրություններ), Ռուբեն Ենիկոլոպովը (Ռուսաստան), Ատոմ Էգոյանը (Կանադա), Էդուարդո Էռնեկյանը (Արգենտինա), Ջեյմս Թուֆենկյանը (ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (Ռուսաստան), Ռալֆ Յիրիկյանը (Հայաստան), Էրիկ Նազարյանը (ԱՄՆ), Ստաս Նամինը (Ռուսաստան), Ալիս Պետրոսյանը (ԱՄՆ), Մարի Փափազյանը (ԱՄՆ), Փոլ Փոլմանը (Շվեյցարիա), Արտյոմ Օգանովը (Ռուսաստան):
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակներից են երաշխավորված պետականություն, պատմական պատասխանատվություն, Ազատ Արցախ, ըստ որի պետք է երաշխավորել Արցախի ֆիզիկական անվտանգությունը և հաստատել նրա իրավական կարգավիճակը, Հայաստան-Սփյուռք միասնականություն, Ուժեղ սփյուռք, Ուժեղ դաշինքներ, որով հնարավոր կլինի հակազդել մեկուսացմանը, Բնակչության աճ (բնակչության աճ, հայրենադարձություն, մասնագետների ներհոսք), Կրթության գերազանցություն, Ողջամիտ կառավարում, Արդար հասարակություն, +առանգության պահպանում:
Չնայած այս ժամանակահատվածն համընկնում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ, այս նախաձեռնությունը չունի քաղաքական նպատակներ և հավակնություններ: Մինչ Հայաստանն ընտրում է իր ապագա առաջնորդներին, այս նախաձեռնությունը խթանում է բաց հանրային դիսկուրս՝ ընտրելու ապագա, որը կոգեշնչի ու կներգրավի Հայաստանի և համայն հայության հավաքական ներուժը:
Նախաձեռնողներն առաջիկա ամիսներին իրականացնելու են նաև տեղեկատվական արշավ տարբեր հարթակներում հանրային բանավեճերի և քննարկումների միջոցով, ինչպես վիրտուալ, այնպես էլ ոչ վիրտուալ ձևաչափով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.