Ռոբերտ Քոչարյան․ Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել
Մեր հասարակության մոտ երկու գործոն բացահայտվեց, ինչը ինձ համար բացահայտում էր. ես չէի մտածում, թե մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի նկատմամբ և և պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե այդ հանդուրժողականությունը մնա, մեր հասարակությունը երբեք չի առողջանալու:
«Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց: Էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ: Սա նորմալ չի: Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել: Առնվազն քրեական օրենսգրքում մի բան մտցնել, որ պաշտոնյան, եթե ապացուցվում է, որ ստել է, կորցնում է պաշտոնը և օրինակ, 5 տարի իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն: Այդպիսի խիստ մեթոդներ է պետք կիրառել, սրանից ձերբազատվելու համար: Որովհետև մի հասարակությունում, որտեղ դու կարող ես անընդհատ ստել ու դա դառնա մեր կենցաղի մի մաս, իսկ առաջին դեմքը պետք է օրինակ ծառայի: Առաջին դեմքի վարքը օրինակ է ծառայում. Եթե այդ օրինակը դառնում է ստելը, հասարակության մեջ ստելը դառնում է սովորական բան: Այդպես չպետք է լինի»,-ասաց Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
Անդրադառնալով ոչ պրեֆեսիոնալիզմին, նա նկատեց, որ շշմելու բան է, երբ նախարար է նշանակվում մարդ, որը 3 մարդու ղեկավարած չկա. «Եվ դու չես տեսնում ընդվզում հանրության կողմից: Դա նորմալ չի: Դրա արդյունքը սա է լինում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.