Թաթոյանը խոսեց անվտանգության գոտու մասին
Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելը ոչ միայն հնարավորություն կտա վերականգնելու սահմանամերձ բնակավայրերում ապրողների կյանքի և առողջության իրավունքը, այլ նաև կվերականգնվի արոտավայրերից օգտվելու, հողերը մշակելու իրավունքը։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սա նաև ենթադրում է, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրից հեռացվեն, որպեսզի մեր բնակիչների բնականոն կյանքն ապահովվի։ Հաճախ մարդիկ խուսափում են երթևեկել երեկոյան ժամերին այն հատվածներով, որտեղ ադրբեջանական զինծառայողներ են կանգնած լինում»,–ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով` այս ամենը փաստերով միջազգային մարմիններին է ներկայացրել` առաջարկելով անվտանգության գոտի ստեղծել։ Թաթոյանը հավելեց, որ հիմա ավելի մանրամասն վերլուծություն են պատրաստում այդ առնչությամբ, որը նույնպես ներկայացնելու են միջազգային կառույցներին։
Թաթոյանը նշեց` սա այն դեպքն է, որ միջազգային կառույցները պետք է ապացուցեն` մարդու իրավունքներն են ընկած անվտանգության հիմքում։
«Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ այժմ թշնամին վարում է այն քաղաքականությունը, ինչ Օսմանյան կայսրությունում. սա պատմության վերացում է»,–ասաց Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».