Իսրայելում սուգ են հայտարարել տոնի ժամանակ մարդկանց զոհվելու պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը՝ մայիսի 2-ը, ազգային սուգի օր Է հայտարարել Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի ժամանակ տուժել Է 150 մարդ, 44-ը մահացել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մերոնում տեղի ունեցած աղետն ամենադաժաններից մեկն Է, որը պատահել Է Իսրայել պետությանը: Ես խնդրում եմ կիրակի օրը հայտարարել ազգային սուգի օր»,-Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է տեսաուղերձում: Միջադեպը տեղի Է ունեցել Մերոն լեռան վրա (գտնվում Է Իսրայելի հյուսիսի Ցֆատ քաղաքի մերձակայքում) Լագ բա Օմեր հրեական կրոնական տոնի տոնակատարության ժամանակ:
Զինվորականներն օգնում են զոհվածների մարմինները և վիրավորներին տարհանելու և տեղում բուժօգնություն ցուցաբերելու, վիրավորներին արագ հիվանդանոցներ հասցնելու և վիրավորներին բժշկական կենտրոններում տեղավորելու գործում: Միևնույն ժամանակ ողբերգության վայրում առաջացել Է շարժական կապի հետ կապված խնդիր, նշում Է Իսրայելի ոստիկանությունը: Մերոն լեռան վրա, որտեղ գտնվում Է րաբբի Շիմոն Բար-Յոհայի գերեզմանը, Լագ բա Օմեր հրեական տոնի տոնակատարությունն առաջին մասսայական միջոցառումն Է դարձել կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների չեղարկումից հետո: Ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել Էր այն մասին, որ միջոցառմանը մասնակցել Է մինչև 100 հազար մարդ: Ավելի վաղ The Jerusalem Post թերթը հայտնել Էր 38 զոհվածների և 60 տուժածների մասին:
Թերթի տվյալներով՝ մարդկանց մի մասը կարող Էր վերքեր ստանալ կամ զոհվել հրմշտոցի հետևանքով, որը հետևել Է տրիբունայի փլվելուն: Լագ բա Օմեր տոնը նշվում Է հրեական լուսնային տոմարով իյար ամսվա 18-ին, որն այս տարի համընկել Էր ապրիլի 29-ի արևի մայրամուտից մինչև ապրիլի 30-ի ուշ երեկո: Այն սահմանվել Է համաճարակը դադարելու հիշատակին, որից մահացել են հրեական աստվածաբան Ակիվայի մի քանի հազար աշակերտներ, որն ապրել Է մեր թվականության I և II դարերի սահմանագծին: Ըստ ավանդույթի այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.