Քոչարյան․ Լիքը ուղղություններ կան տնտեսության մեջ, որտեղ մենք ավելի հաջողված քան Ադրբեջանը
Եթե Հայաստանը չդարձնեն այս տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենամոդեռնիզացված, ժամանակակից երկիրը, մենք Արցախի հարցում հաջողություն չենք ունենա: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բանակցային դիրքերը, քո նկատմամբ հարգանքը, քեզ որպես գործընկեր քո վրա նայելը կախված է նրանից, թե դու քեզնից ինչ ես ներկայացնում: Կյանքում էլ է այդպես, նույնիսկ անձնական հարաբերություններում, փողոցում, կոլեկտիվում: Հիմա մենք ուզում ենք այսպես թուլացած, կզացած, չոքած վիճակում ասում ենք՝ մեզ չեք հարգում: Խի՞ պիտի հարգեն քեզ: Հենց այդ հարգանքի, ազդեցության վերադարձի միակ ճանապարհը այս տարածաշրջանում հզոր, զարգացած, կազմակերպված լինելն է: Հզորությունը միայն տանկերի քանակը չէ, թեև դա էլ է պետք, այլ առաջին հերթին քո մեդեռնիզացվածության աստիճանը, թե դու ինչքանով ես արդյունավետ երկիր, ինչքանով ես կազմակերպված: Օրինակ, այն ժամանակ, մեզ մոտ Վրաստանից ուսումնասիրելու, թե մենք ոնց ենք բարեփոխումներ իրականացրել գյուղատնտեսության ոլորտում, պետական համակարգի բարեփոխումներում: Հիմա այդ ամենը ցնդեց, չկա, վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու»,-ասաց նա:
Քոչարյանն ընդգծեց, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում շատ ավելի հեշտ է, շատ ավելի frendly միջավայր է ձևավորելու, քան Ադրբեջանում. «Լիքը ուղղություններ կան տնտեսության մեջ, որտեղ մենք շատ ավելի հաջողված, ավելի արդյունավետ կարող ենք լինել, քան Ադրբեջանը: Պետք է անենք դա»,-ասաց նախկին նախագահը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.