Սերժ Սարգսյանն անձամբ ընդգրկված չի լինելու դաշինքի նախընտրական ցուցակում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցելու ընտրություններին և չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀԿ Գործադիր մարմինը երեկ ոորոշում է կայացրել մասնակցել արտահերթ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք ձևավորելով, որի պայմանական կոչվում է «հակաչարիքային կոալիցիա»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել է մեր տեղեկությունները, որ երրորդ նախագահի անունը ցուցակում չի լինելու, հետևապես ընտրությունների ժամանակ ինքը չի գլխավորելու նախընտրական ցուցակը։
Նրա փոխանցմամբ՝ կուսակցությունը դեռ չի քննարկել իրենց նախընտրական ցուցակը՝ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
«Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետևաբար` մենք բոլորս մասնակցում ենք այդ պրոցեսին: Ինչպես հայտնել ենք, ընտրություններին գնալու ենք «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով: Նպատակը մեկն է` անել ամեն ինչ դավաճան, կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելու համար: Ինչ վերաբերում է ընտրացուցակին, մենք այն դեռ չենք քննարկել: Ամենակարևորն այն է, որ մեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.