Последние новости

Ադրբեջանցիները կրկին հետ են քաշվել

Ադրբեջանցիները հետ են գնացել իրենց դիրքեր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մարտակերտի Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առուստամյանը։

«Խոսքը նույն դիրքի մասին է, որից ադրբեջանցիները ապրիլի 25-ին առաջ էին եկել, հետո հետ քաշվել։ Հիմնական բանակցողները եղել են ռուս խաղաղապահները. արդյունքում ադրբեջանցիները կրկին հետ են քաշվել»,- ասաց նա։

Նրա խոսքով` այս պահին գյուղում ամեն ինչ հանդարտ է, մարդիկ ապրում են իրենց առօրյայով, բայց թեպետ խուճապ չկա, սակայն անվտանգության խնդիրը շարունակում է մնալ ամենաառաջնայինը։

«Մեր անվտանգությունը մենք պետք է ապահովենք` մեր բանակի հետ միասին»,- նշեց Առուստամյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ