Gallup․ Փաշինյանի «Իմ քայլի» վարկանիշը մեկ ամսում նվազել է 4,5 տոկոսով
Եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 27,2 տոկոսը կողմ կքվեարկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին: Այս մասին են վկայում Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հետազոտության արդյունքները։
Նշենք, որ Gallup-ի հետազոտության համաձայն՝ մարտի վերջին «Իմ քայլի» օգտին պատրաստ էր քվեարկել 31,7%-ը։ Մեկ ամսում իշխող կուսակցության աջակցությունը նվազել է 4,5 տոկոսով։
Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8,1 տոկոսը (մարտի վերջին 5,9 տոկոսը), «Բարգավաճ Հայաստանի»՝ 3,7%-ը (4,4%), «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 1,8% (2,7%), ՀՅԴ-ի՝ 1,8% (2,1%), ՀՀԿ-ի՝ 1,1 % (2,4%)։ «Սասնա ծռեր» և «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունների օգտին հարցվածների 0,6%-ը («Սասնա ծռերի» օգտին մարտին պատրաստ էին քվեարկել 0,4%-ը): Ոչ մեկի օգտին չեն ցանկանում քվեարկել մարտի վերջին հարցվածների 7,4 տոկոսը (24,6 տոկոսը), Ընտրություններին չեն մասնակցելու՝ 11,8 տոկոսը, հրաժարվել են պատասխանել՝ 14,3 տոկոսը, իսկ ևս 17,3 տոկոսը դժվարացել է պատասխանել (մարտին՝ 20 տոկոսը):
Ընտրություններին մտադիր են մասնակցել հարցվածների 48,3 տոկոսը (մարտի վերջին ՝ 41,2 տոկոսը): Եվս 14,4%-ը (10,7%), ամենայն հավանականությամբ, կմասնակցի։ Մոտ 20,2%-ը (15%) դժվարացել է պատասխանել մասնակցության վերաբերյալ, իսկ 13,5%-ը (15,9%) հայտարարել է, որ միանշանակ չեն քվեարկելու։
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի ապրիլի 23-27-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 1003 մարդ Հայաստանի ողջ տարածքում, տեղեկացնում է Verelq.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 12:29
Армянское патриаршество Иерусалима решительно осудило Ватикан за проведение конференции в Папском Григорианском университете под названием "Христианство в Азербайджане: история и современность".
-
2025-04-12 11:54
Министры обороны Турции и Азербайджана провели встречу. Об этом сообщает Минобороны Турции. Новости Армении – NEWS.am
-
2025-04-12 11:51
Организация Объединённых Наций по вопросам образования, науки и культуры (ЮНЕСКО) включила «Судебник» («Датастанагирк») Мхитара Гоша XII века в реестр «Память мира». Об этом МИД Армении сообщил в Х.
-
2025-04-12 11:47
После некоторой паузы Азербайджан вновь активизировал информационные нападки на Армению, написал на своей странице в Facebook секретарь фракции «Честь имею» НС Тигран Абрамян.