«Ժողովուրդ». ԲՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ «ՍևԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏՐԱՍՏ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ԲՀԿ նախընտրական ցուցակի «սևագրությունը»։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ծառուկյանը որևէ իր կուսակցի կամ թիմի անդամի ցուցակի կազմի մասին որևէ բան չի ասում: Կարելի է ասել՝ Գագիկ Ծառուկյանը հետևել է ԲՀԿ-ականների աշխատանքին ու ըստ դրա որոշել, թե ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում:
Որքան էլ որ տեղեկություններ էին տարածվում, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի ցուցակի անցողիկ համարներում չեն լինելու, մեր տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը որոշել է, որ երկուսն էլ կլինեն, քանի որ գոհ է նրանց աշխատանքից:
ԲՀԿ առաջնորդը նաև փնտրում է նոր դեմքերի ցուցակում ներառելու համար: Հստակ է նաև մի բան. Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը ևս ԲՀԿ ցուցակի թոփ տեղերում են լինելու: Մենք փորձեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե որքանով են իրական տեղեկությունները:
Վերջինս նշեց. «Պարոն Ծառուկյանն այս պահին զբաղված է նախընտրական ծրագրի մշակման աշխատանքներով, մենք առիթ ունեցել ենք ասելու, որ պարոն Ծառուկյանն անձամբ է գլխավորում գործընթացը նախընտրական ծրագրի կազմման: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ցուցակի կազմմանը, ապա ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում ու հորդորում եմ թե՛ շահագրգիռ որոշ շրջանակների, թե՛ անձանց տարբեր հավանական սցենարներ շրջանառության մեջ չդնեն: Երբ ցուցակը պատրաստ լինի, ԲՀԿ-ն այն կներկայացնի հանրությանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.