«Ժողովուրդ». ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ անգամ նիստեր չեն գումարվում։
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչու աշխատանքային խմբի կողմից նիստեր չեն անցկացվում, արդյոք փակուղում են քննարկումները։ Մեր հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Մենք թվով 5 նիստ ենք անցկացրել։ Փակուղի չի մտել, փորձագետներն են աշխատում»։
Ի դեպ, դեռևս մարտի 24-ին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը, նշել էր. «Մենք պլանավորել էինք դուրս գալ մի զեկույցի մինչև մարտի մեկը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև աշխատանքները ցույց տվեցին, որ ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնց ավարտին պես կքննարկենք հնարավոր որոշումների շրջանակը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.