Միհրան ՊՈՂՈՍՅԱՆ. ԴՈՒՔ ՄՏԱԾԵՔ՝ ՁԵԶ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, Ո՞Վ Է ԴԱՏԵԼՈՒ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան որոշել է կարգապահական վարույթ հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։
Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն արձագանքել է դեպքին։
«Դավթյանը, Բադասյանը ու իրանց խելքին մի խմբակ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ են տենչում։
Քանի որ խոսքը վերաբերում է իմ ու Արամ Վարդևանյանի պաշտպանյալ Աշոտ Մինասյանի գործին, կարճ անդրադառնամ փաստերին։
Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրված իշխանությունը յուրացնելու փորձի, քաղաքական գործչի սպանությունը նախապատրաստելու և խմբով ապօրինի զենք պահելու համար։
Թե մեղադրանք առաջադրելուց, թե դատական նիստի ժամանակ ոչ քննիչ(ներ)ը և ոչ էլ դատախազը չկարողացան պարզաբանել
- ի՞նչ ասել է իշխանության յուրացում,
- ո՞ր իշխանությունն էր յուրացվում,
- արդյո՞ք կոլեգիալ մարմնի մեկ անդամի փոփոխությունը կոլեգիալ մարմնի իշխանության յուրացում է,
- ո՞վ կամ ովքե՞ր էին Աշոտ երկաթի հետ ապօրինի զենք պահողները,
- ի՞նչպես էին փոխկապակցված այս բոլոր ենթադրյալ արարքները միմյանց հետ։
- Ի՞նչ առնչություն ուներ Աշոտ Երկաթը այս բոլոր արարքների հետ։
Դատական նիստի ժամանակ չստանալով այս բոլոր հարցերի պատասխանները պարոն Հովհաննիսյանը կայացրել է օբյեկտիվ որոշում` մերժելով քննիչի միջնորդությունը Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը,
Պարոն Հովհաննիսյանի որոշումից դժգոհ մնացած որոշ դինոզավրերի դարի իրավաբանության գուրուներ, սկսեցին օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը քննարկել ամեն պատեհ և անպատեհ առիթով` ընդհուպ մինչև Ազգային Ժողովի ամբիոնից։
Տպավորություն էր ստեղծվում, որ այդ չորս վերջույթ ունեցող արարածների կյանքի նպատակն է դարձել սույն դատական ակտի համար ի դեմս Արման Հովհաննիսյանի «վրեժ» լուծել ողջ դատական համակարգից, սակայն «վրեժի» միակ շարժառիթը Նիկոլի քիմքին հաճոյանալն էր։
Չ՜ի լինելու, այ ոչինչներ, Հայաստանում կայացող դատական համակարգը այլևս փաստ է, ինչքան էլ փորձեք քանդել նաև այն։
Իսկ դատավոր Արման Հովհաննիսյանը հիմա նայում ու ժպտում է, նա չունի ոչ մեկիս պաշտպանության կարիքը, նա արդարադատություն է իրականացնում, իսկ դուք մտածեք, թե ձեզ ո՞վ է պաշտպանելու, ո՞վ է դատելու...
Դուք մտածեք որ ձեզ առանց ձեր աթոռի բարև տվող լինի...», - նշել է Միհրան Պողոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.