Կիվիրյան․ Քանի կա Նիկոլը, Սյունիքի գլխին կախված է անկման վտանգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանին արդեն մեկ անգամ թույլ չէին տվել մտնել Սյունիք, այսինքն անձը չէր կարողանում վերահսկել այն տարածքը, որտեղ ինքն իրեն հռչակել է վարչապետ, դրանից հետո իր համար կենսական նշանակություն ուներ, որ ինքը նորից գնար և փորձեր ցույց տալ, որ կարողանում է մտնել Հայաստանի բոլոր տարածքները: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ հավելելով, որ երկրորդ այցը Փաշինյանի համար ունեցավ ավելի վատ հետևանք, քան առաջինը:
«Երբ դու երկրի վարչապետ ես ու քեզ շան պես լարում են ամենավերջին հայհոյանքներով, սա իրեն հարգող չասեմ քաղաքական գործիչը, իրեն հարգող տղամարդը պետք է շատ լուրջ մտածր, թե անկման ինչ վիճակի է ինքը հասել:
Սյունիքում տեղի ունեցածը սպասելի էր, բոլորս տեսնում ենք, որ այս անձը հասարակության սթափ հատվածում տեղ չունի: Ցանկացած սթափ մարդ հասկանում է, որ ի դեմս Փաշինյանի գործ ունի մի մարդու հետ, որը անկման է հասցրել Արցախը և արդեն սպառնալիք է բուն Հյաստանի համար: Քանի կա Նիկոլ Փաշինյանը Սյունիքի գլխին կախված է անկման վտանգը: Այս անձը խորհրդանշում է հայոց անկումը»,-ասաց Կիվիրյանը:
Նա ընդգծեց, որ բոլոր ոլորտներում Նիկոլ Փաշինյանը ձախողվել է. «Այս կերպարին շատ լավ ներկայացրել է Ջորջ Օրուելը իր «Անասնաֆերմա» գրքում, որտեղ կա խոզուկի կերպարը, որը պոչը պտտացնելով կարողանում էր հիպնոսացնել մնացած կենդանիներին:
Կիվիրյանի խոսքով, Սյունիքում գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներ են գնում. «Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական լուրջ գործոնի, համաշխարհային ուժային կենտրոնները պայքարում են Սյունիքի համար այս կամ այն մոդելով: Հենց տեղի ունեցավ Արցախի անկումը և ընկավ մերձարաքսյան գոտին, որը Մեղրիի վիզը հաստացնում էր, մնաց այս նեղ միջանցքը: Պատահական չէ, որ Նիկոլ փաշինյանի Սյունիք այցի ժամանակ այնտեղ էր գտնվում նաև ԱՄՆ դեսպանը:
Քանի դեռ ռուսական խորհրդանիշները գտնվում են Սյունիքում, այս պահին այնտեղ պատերազմի վտանգ չկա, սակայն եթե կա սպառնալիք, նշանակում է, որ գլոբալ առումով պատերազմի վտանգը կա, պատերազմը կախված կլինի հետագա դասավորումներից, թե արդյոք կկարողանա վերականգնել իր բանակն ու տնտեսությունը, թե ոչ: Եթե չկարողանա շատ կարճ ժամանակում դա անել, ապա հարմար պահի չի բացառվում ռազմական հարձակում Սյունիքի վրա»:
Վերլուծաբանը նկատեց, որ ի տարբերություն մեզ, մեր հակառակորդները վարում են ակտիվ ու ագրեսիվ քաղաքականություն, և նրանք չեն հրաժարվելու Սյունիքի միջանցքը վերցնելու մտքից. «Մենք ոչ միայն պետք է թույլ չթանք Սյունյաց պատի փլուզումը, այլ ամեն ձևով ամրացնել այդ պատի հաստությունը»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.