Խնածախ գյուղի մոտ ադրբեջանցիները սկսել են խրամատ կառուցել
Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
«Այնպես չի, որ նրանք եկել են, մեր տարածքում են կառուցում: Մեր մեջ պայմանավորվածություն է եղել, որ այդտեղ իրենք էլ չկանգնեն, մենք էլ չկանգնենք, բայց մենք հիմա, որ մի կետի վրա կենտրոնանում ենք, նրանք այնպես են անում, որ գան կանգնեն: Բացի այդ երբեմն մեր հովիվները այնտեղ կենդանիներին են արածեցնում, դա էլ նրանց դուր չի գալիս, երևի: Նրանք իրենց տարածքում են կանգնել, դիտակետ են դրել, ինժիներական աշխատանքներ են անում: Իրենց անմիջապես դիմացն էլ՝ 5-10 մետր հեռավորության վրա էլ մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերևա: Մենք ի՞նչ անենք, մեր ձեռքին բան չկա, դա ՏԻՄ լուծելու հարց չէ: Բայց գյուղացին էլ ասում է՝ մեր տերը դու ես, քեզ ենք ասում, բա ի՞մ տերն ով է: Մեր բանակային կորպուսի հետ աշխատանքներ ենք տանում, որ վիճակը մեղմացնենք: Գյուղի տարածքում և հարակից բոլոր բարձրունքներն հակառակորդի վերահսկողության տակ են, դեռ դելիմիտացիոն աշխատանքներ չեն արվել»,-ասաց համայնքի ղեկավարը:
Շադունցի խոսքով` ադրբեջանցիները ավելի ագրեսիվ են դարձել. «Նախկինում, որ եկել էին, բարեհամբույր էին: Կամաց-կամաց նրանց տրամադրությունները փոխվում են, ագրեսիվ են դառնում, հովիվներին չեն թողնում մոտենալ»:
Շադունցի խոսքով` տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների համար ոչ մի խնդիր չի առաջանում, բացի Արավուսից, որտեղ նույնպես 1-2 օրից հարցը կլուծվի:
«Մեր տարածքում հովիվներին ասում են՝ մոտ մի գնացեք, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հովիվների մոտ այդ հենակետում: Դաշտային աշխատանքների համար խոչընդոտներ չեն առաջացել, մեր ժողովուրդը վախկոտ չէ: Ձմռանը՝ 4-5 ամիս առաջ, մանր եղջերավոր անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վաճառել են, որովհետև ձմեռային արոտներ չունեինք: Նախկինում այդ անասունները իջնում էին մինչև Ջրական(Ջաբրայիլ)»,-ասում է համայնքապետը` հավելելով, որ այս պահին Սյունիքի սահմանամերձ համայնքերից մեծ թափով արտագաղթ չկա, բայց սուտ կլինի ասել, թե ընդհանրապես չկա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.