ՀՅԴ անդամներին կանչել են Քննչական կոմիտե՝ մեղադրյալի կարգավիճակով
Երեկ առավոտյան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը:
ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, տեղեկացնում է News.am-ը:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու հիմա էլ միտքս կրկնում եմ.
- Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։
Հ.Գ․ Ամոթ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը:
Իսկ Սարգիս Կարապետյանը հավելում է՝ «ԵՎ հետաքրքրականն այն է, որ օրն ու ժամը համընկնում է վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի հետ, երբ ուսապարկերը պիտի վարչափեդ ընտրեն»։
Հիշեցնենք, նաև, որ ապրիլի 28-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց: Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց կալանավորումը 2 ամսով: Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».