Последние новости

ԱԺ-ի հատուկ նիստ. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, տեղեկացնում է News.am:

 


Նշենք, որ առաջադրված է միայն մեկ թեկնածու: «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետւի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ապրիլի 25-ին, որի նպատակն այն է, որ երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չընտրի, որից հետո խորհրդարանը կլուծարվի և հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Ըստ սցենարի, այսօր ԱԺ-ն չպետք է ընտրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, մեկ շաբաթ անց՝ մայիսի 10-ին ևս խորհրդարանը չպետք է ընտրի վարչապետ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ