Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները
19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի պաշտպաններից Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն»,- նշված է իրավապաշտպանի գրառման մեջ։
Նա նաև հրապարակել է խոշտանգված ու սպանված քաղաքացիական անձանց և զինծառայողների ցանկը։
Հրապարակված ցուցակում քաղաքացիական անձինք 12-ն են․
1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան
Խոշտանգվել ու սպանվել են նաև գերության մեջ հայտնված 7 հայ զինծառայողներ․
13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.